Jump to content

Կապույտ գավաթը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապույտ գավաթը
ռուս.՝ Голубая чашка
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակԱրկադի Գայդար
Երկիր ԽՍՀՄ
Բնագիր լեզուռուսերեն
ՀրատարակչությունДетская литература
Հրատարակվել է1936

«Կապույտ գավաթը» (ռուս.՝ «Голубая чашка»), Արկադի Գայդարի գրչին պատկանող պատմվածք՝ գրված միջին տարիքի դպրոցականների համար։ Առաջին անգամ հրատարակվել է 1936 թվականին «Պիոներ» ամսագրի առաջին համարում։ Հեղինակն այս հրատարակությունը զուգադիպեցրել է ՀԼԿԵՄ–ի տասներորդ համագումարին։ Պատմվածքը «Մանկական գրականություն» հրատարակչությունում նույն թվականին լույս է տեսել առանձին գրքով[1]։

Ընտանիքը դստեր հետ Մերձմոսկովյան շրջանում ամառանոց են վարձել՝ այնտեղ անցկացնելու երկար սպասված արձակուրդը։ Ժամանումից երեք օր անց մորն այցելում է նրա վաղեմի ծանոթը՝ բևեռային օդաչուն։ Մայրը վիրավորում է ընտանիքի մնացած անդամներին՝ ողջ ուշադրությունը հյուրի վրա կենտրոնացնելով։ Կոնֆլիկտը վերջնականապես ձևավորվում է, երբ անհայտ մեկի կողմից կոտրվում է մայրիկի կապույտ գավաթը։ Հայրը, վրեժից դրդված, դստեր հետ ուղևորվում են հանպատրաստի արշավի՝ շրջակա տարածքում։ Վերադարձին նրանք տեսնում են կանգնեցված «հողմաղացը», որին հաջորդում է ընտանիքի հաշտեցումը։

Գլխավոր հերոսի նախատիպ է հանդիսացել հենց հեղինակը։ Սկզբնապես նա ցանկացել է հերոսին Նիկոլայ անվանել, բայց քանի որ «ուրիշի անունը կրելը տհաճ է», նա մնացել է անանուն[2]։

Նրա կնոջ անունը Մարուսյա է։ Այդպես են անվանվել Գայդարի հերոսներից շատերը։ Դա նրա առաջին կնոջ՝ տասնվեցամյա բուժքույր Մարիա Նիկոլաևնա Պլակսինայի անունն էր, ում հետ Արկադին ծանոթացել է 1921 թվականին հիվանդանոցում․ նա հայտնվել էր այնտեղ վիրավորվելու և կոնտուզիայի պատճառով[2][3]։

20–րդ դարի 30–ական թվականներին Սվետլանա անունը (Գայդարն այդպես է անվանել իր երիտասարդ հերոսուհուն) դեռևս բավականաչափ անսովոր էր, ինչը, ի դեպ, Գայդարի ստեղծագործությունների համար սովորական երևույթ էր։ Հոր՝ անսովոր անձնանունների հանդեպ ունեցած սիրո մասին հիմնականում գրել է Տիմուր Արկադեևիչ Գայդարը։ Չնայած հերոսուհու և Ստալինի դստեր անունների համընկնմանը՝ նա «Կապույտ գավաթը» պատմվածքի հերոսուհուն կոչել է ոչ թե նրա, այլ իր մտերիմ ընկերոջ՝ մանկագիր Ա․ Յա․ Տրոֆիմովայի դուստրերից մեկի պատվին։ Շիկակարմիր մազեր ունեցող Սվետլանա Տրոֆիմովան (նա և նրա քույրը՝ Էրան, ծնվել են 20–ական թվականներին) և հանդիսացել է պատմվածքի կերպարի նախատիպը։ Նախնական տարբերակում հերոսուհի Սվետլանան դստեր փոխարեն պիտի Դիմա անունով որդի ունենար, սակայն սյուժեի ներքին տրամաբանությունը, ի զարմանս հեղինակի, ստիպել է որդուն փոխարինել դուստրով[4][2]։

Ստեղծագործության առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պատմվածքը գրողի լավագույն ստեղծագործություններից մեկն է։ Այն առանձնանում է խոր փիլիսոփայական ենթատեքստով և մանկական գրականությանը ոչ հատուկ ֆաբուլայով[5]։ Հիմնված լինելով սեփական ընտանեկան կյանքի դրամատիկ փորձի վրա՝ Գայդարը նկարագրում է քայքայման եզրին գտվող ընտանիքը, որը, սակայն, պահպանվել է՝ շնորհիվ ստեղծագործության հերոսների (ինչպես ծնողների, այնպես էլ փոքրիկ աղջնակի) զսպվածության շնորհիվ[6]։

Հատկանշական է, որ այս պատմվածքում, ինչպես և Արկադի Գայդարի այլ ստեղծագործություններում, այդ թվում և ավելի ուշ՝ «Չուկը և Գեկը» պատմվածքում, գլխավոր դեր է խաղում ճանապարհի մոտիվը։ Պարզվում է՝ ընտանիքի հաշտեցումը կապված է «թափառաշրջիկության» գաղափարի հետ, որը հնարավոր է դառնում հոր և դստեր՝ տնից հեռանալուց հետո միայն (թեկուզ՝ կատակով)[7][8]։

Հատկանշական է նաև, որ պատմվածքի գործողությունները տեղի են ունենում մոտալուտ պատերազմի կանխազգացման ֆոնին։ Այսպես, երբ հայրն ու դուստրը կրակոցներ են լսում, փոքրիկ աղջնակը դրանց վերաբերյալ արձագանքում է հետևյալ արտահայտությամբ․ «Մի՞թե արդեն պատերազմ է»[9]։

Արձագանքներ և գնահատականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ լուսավորության ժողովրդական նախարարությունն ու մի խումբ ծնողներ դեմ են արտահայտվել «Կապույտ գավաթը» պատմվածքի մասին, պնդելով, որ «խորհրդային երեխաներին այդպիսի ստեղծագործություններ պետք չեն»[6]։ Այսպես, «Մանկական գրականություն» ամսագրի 1937 թվականի հինգերորդ համարում հայտնվել է Ա․ Տերենտևայի գրախոսությունը, որտեղ վերջինս պատմվածքն համարել է «անսյուժե», որն ավելի շուտ «պատմվածքի ուրվագիր» է հիշեցնում, քան՝ ավարտված ստեղծագործություն[10]։ Բայց եթե այդ գրախոսը պարզապես չի ընդունել ձևի նորարարությունը, ինչպես որ գրված է «Կապույտ գավաթը», հետագա բանավեճը հանգեցրել է այն հարցին՝ արդյոք մանկական գրականությունն իրավունք ունի նկարագրելու ընտանեկան խնդիրներ, երեխաներին ծանոթացնելու «խանդ» հասկացության հետ[11]։ Շարունակել են մեղադրել գրողին, այդ թվում և ոճական «մեղքեր» վերագրել՝ «ընդհանուր հորինվածքի աններդաշնակվածություն», «դիպվածային»[11]։ Քննադատ Ա․ Դերմանը արտահայտվել է հօգուտ պատմվածքի՝ անկյունաքար դարձնելով պատմվածքի գեղարվեստական արժանիքները և նշել, որ «ոչ թե լավ տեսության հիման վրա են ստեղծվում գեղարվեստական գրքերը, այլ, հակառակը, վերջիններիս ուշադիր վերլուծության վրա լավ տեսություններ են կառուցվում»[12]։ Պատմվածքի շուրջ ծագած բանավեճը, որն սկսվել էր «Մանկական գրականություն» ամսագրից, ձգվել է երեք ու կես տարի։ Վերջնարդյունքում արգելվել է պատմվածքի վերահրատարակումը և հեղինակի կենդանության օրոք երբեք չի հրատարակվել[1][13]։

1939 թվականին «Չուկը և Գեկը» պատմվածքի «Ա․ Գայդարի նոր պատմվածքը» գրախոսականում Վ․ Բ․ Շկլովսկին «Կապույտ գավաթը» այնպիսի պատմվածք է անվանել, որտեղ սկսել է հնչել հեղինակի «նոր ձայնը», առաջին անգամ դրսևորվել է նրա՝ կյանքի քնարական ըմբռնումը[14]։ 1957 թվականին Լև Կասիլը, խոսելով այդ պատմվածքի մասին, գրել է Արկադի Պետրովիչի տաղանդի մասին, ով «առաքինորեն» ․․․ «շոշափում է մարդու ամենանվիրական զգացմունքները», խոսում գայդարյան «բազմաշերտ» արձակի մասին, որտեղ տարբեր տարիքի ընթերցողները գտնում են այն, ինչ հետաքրքիր ու հասանելի է իրենց[15]։

2013 թվականին պատմվածքը ներառվել է հարյուր գիրքերի ցանկում, որոնք դպրոցականներին առաջարկել է Ոուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարությունը՝ ինքնուրույն ընթերցանության համար։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվածքը գրվելուց երեսուն տարի անց էկրանավորվել է 1965 թվականին ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության կողմից (ռեժիսորներ՝ Վլադիմիր Խրամով և Մայա Մարկովա)[16]։ «Մոսկովյան կոմերիտական» պարբերականում տպագրվել է դրական գրախոսություն այդ հեռուստաֆիլմի մասին[17]։

1989 թվականին ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին իր հարցազրույցներից մեկում ասել է, որ եթե ինքը ֆիլմը սկսեր նկարահանել Ռուսաստանում, ապա այն կլիներ Գայդարի «Կապույտ գավաթը» (ի դեպ, հենց այդտեղ կանխապայման է դրվել՝ հիշելով առավել առաջնահերթ պլանների՝ «Սերգեյ Ռախմանինով» և «Մերձավոր շրջանակ» ֆիլմերի մասին)[18]։

Եվս մեկ էկրանավորում՝ ռեժիսոր Յուլիա Կուզմենկոյի «Ամառն իբրև հիշատակ» երկսերիանոց հեռուստաֆիլմը (1987 թվական, Օդեսայի կինոստուդիա)։ Այն նկարահանվել է Արկադի Գայդարի «Կապույտ գավաթը», «Չորրորդ բլինդաժ» և «Տաք քարը» պատմվածքների ու օրագրերի մոտիվներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Казачок, 2005
  2. 2,0 2,1 2,2 Камов, 1971
  3. Борис Камов Маруся // Аркадий Гайдар: мишень для газетных киллеров. — ФАИР, 2009.
  4. Е. В. Душечкина Культурная история имени: Светлана // Имя. Семантическая аура. Сборник статей. — М.: Языки славянских культур, 2014-10-24. — С. 348. — 359 с. — ISBN 9785457401280
  5. И. Н. Арзамасцева, С.А. Николаева Аркадий Петрович Гайдар // Детская литература: Учебник для студ. высш. пед. учеб. заведений. — 3-е изд., перераб. и доп.. — М.: Издательский центр «Академия», 2005. — С. 246. — 576 с. с. — ISBN 5-7695-2234-8
  6. 6,0 6,1 {{{վերնագիր}}}.
  7. Дмитрий Быков. (19 января 2012). «СССР — страна, которую придумал Гайдар». Прямая речь (ռուսերեն). Фонд Егора Гайдара. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  8. Александра Веселова (25 Мая 2001). «Замыслил я побег…». Русский журнал. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  9. Л. Долженко. объективации эмоции страха в произведениях А. П. Гайдара для детей // Известия Волгоградского государственного педагогического университета. — 2013. — В. 9 (84).
  10. А. Терентьева. «Голубая чашка» // Детская литература. — 1937. — № 5. — С. 27.
  11. 11,0 11,1 А. Жаворонкова. Ещё о «Голубой чашке» // Детская литература. — 1937. — № 13. — С. 40.
  12. А. Дерман. К спорам о «Голубой чашке» Гайдара // Детская литература. — 1937. — № 19-20. — С. 54-56.
  13. Павел Басинский, Борис Камов. (27.10.2011). «Военная тайна. Какого Гайдара мы потеряли: жестокого командира или прекрасного детского писателя?». Российская газета. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. В. Шкловский. Новый рассказ Гайдара // Детская литература. — 1939. — № 4. — С. 36.
  15. Лев Кассиль Чудо Гайдара. — Собрание сочинений Том V. — М.: «Детская литература», 1966.
  16. С. Цыркун. Код Гайдара: автопортрет в багровых тонах // Искусство кино. — 2007. — № 1.
  17. М. Алданская. Голубая чашка // Московский комсомолец. — 1965 г..
  18. Виктор Филимонов «Андрей Кончаловский. Никто не знает…». — 2015. — ISBN 9785457200043

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]